Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը չի հրաժարվել բրազիլական «Ֆլամենգոյի» աջ պաշտպան Ուեսլիին թիմ հրավիրելու մտքից, հաղորդում է Sport.es-ը:
Ուեսլիի տեղափոխությունը «Բարսելոնա» ձախողվել էր ձմեռային տրանսֆերային պատուհանի նախավերջին օրը: «Ֆլամենգոն» առաջարկել էր 1,5 մլն եվրոյով վարձակալություն՝ հետագայում տրանսֆերը 15 մլն եվրոյով ձևակերպելու հնարավորությամբ:
Կատալոնական ակումբին դուր չէր եկել այդ տարբերակը, այդ պատճառով էլ նրանք բանակցությունները կվերսկսեն ամառային տրանսֆերային պատուհանին:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է և մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալին» գերազանցում է 5 միավորով:


