Logo

«Բարսելոնայի» անպարտելիության շարքը Լա լիգայում ընդհատեց «Ալմերիան» (տեսանյութ)

23:23 / 26.02.2023Վիդեո
Բարսելոնա-Ալմերիա

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ալմերիայից»:

24-րդ րոպեին հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց տանտերերի հարձակվող Էլ-Բիլալ Տուրեն: «Ալմերիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Բարսելոնային»։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց բոլոր մրցաշարերում: Կատալոնացիները փետրվարի 24-ին 1-2 հաշվով արտագնա պարտություն էին կրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի խաղում ու ավարտել ելույթները մրցաշարում: Լա լիգայում, սակայն, կատալոնական ակումբն անպարտելիության երկարատև շարք էր անցկացնում (2022 թվականի հոկտեմբերից), որն այսօր ընդհատվեց:

23-րդ տուրից հետո «Բարսելոնան» 59 միավորով առաջատարն է և 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», որն այս տուրում տանը 1-1 հաշվով էր ավարտել «Աթլետիկոյի» դեմ մադրիդյան դերբին: «Ալմերիան» 25 միավորով 15-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ալմերիա» - «Բարսելոնա»՝ 1-0 (տեսանյութ)

Էլ-Բիլալ Տուրե, 24


Խաղային օրվա մյուս արդյունքները՝

«Աթլետիկ Բիլբաո» - «Ժիրոնա»՝ 2-3 (տեսանյութ)

«Սելտա» - «Վալյադոլիդ»՝ 3-0 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ