
տուր
01 Հունվար 1970 - 12:58
- 
«Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» ֆուտբոլիստ Մատեո Գենդուզիի ծառայություններով։
«Կապտանռնագույները» արդեն սկսել են բանակցությունները 21-ամյա ֆրանսիացի խաղացողի տրանսֆերի շուրջ, տեղեկացնում է Footmercato-ն։
Գենդուզիի տեղափոխությունը գնահատվում է 40,5 մլն. եվրո։
Կատալոնացիները անգլացիներին առաջարկել են Ֆիլիպե Կոուտինյոյին Գենդուզիի դիմաց, սակայն մերժում են ստացել։ «Բարսելոնան» նոր առաջարկ է կատարել՝ ըստ որի, գործարքում պետք է ներառվեն Իվան Ռակիտիչը ու Արտուրո Վիդալ։
Գենդուզին «Արսենալ» է տեղափոխվել «Լորյանից» 2018 թվականին 8 մլն. եվրոյի դիմաց։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հիասթափված է Գենդուզիից ու ցանկանում է, որ նա հեռանա։ Բանն այն է, որ «Բրայթոնի» հետ խաղի ժամանակ ֆրանսիացին ծաղրել էր մրցակից ֆուտբոլիստների աշխատավարձը ու վիրավորել նրանց։

