Իսպանիայի Լա լիգայի առաջատար կատալոնական «Բարսելոնան» արձագանքել է ներքին առաջնությունում հիմնական մրցակից Մադրիդի «Ռեալի»՝ արտագնա խաղում «Մալյորկայից» կրած պարտությանը (0-1):
«Մալյորկա» - «Ռեալ» Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպման ավարտից հետո «Բարսելոնայի» թվիթերյան էջը հրապարակել է իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի ժպտացող լուսանկարը:

Marca-ն վստահ է, որ կատալոնացիների հրապարակումը «Արքայական ակումբի» պարտության վերաբերյալ է:
Իսպանիայի առաջնության 20 խաղից հետո գործող չեմպիոն «Ռեալը» 45 միավորով երկրորդն է և 5 միավոր է զիջում «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:


