«Բարսելոնան» ու դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հարթել են կոնֆլիկտը. ակումբն ավագի թևկապը վերադարձրել է գերմանացուն, հայտնում է «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը։
««Բարսելոնան» հայտնում է, որ ֆուտբոլիստ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ակումբի բժշկական թիմին թույլ է տվել մշակել վիրահատության վերաբերյալ Լա լիգայի համար պարտադիր բժշկական եզրակացությունը։
Կարգապահական գործը փակված է, իսկ ավագի թևկապն անմիջապես վերադարձվում է Տեր Շտեգենին»,- նշված է կատալոնական ակումբի հայտարարության մեջ։
Կարդացեք նաև`


