Logo

«Բարսելոնան» ավելացված ժամանակի 7-րդ րոպեին հաղթանակ կորզեց

23:34 / 17.02.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի 25-րդ տուրում հյուրընկալվեց Վիգոյի «Սելտային» և հաղթանակ կորզեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին՝ 2-1:

«Բարսելոնայի» կազմում դուբլ գրանցեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Սելտայից» մեկ գոլ խփեց իսպանացի հարձակվող Յագո Ասպասը:

Չավիի գլխավորած թիմը 54 միավորով երրորդն է, 7 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Սելտան» 20 միավորով 17-րդն է:

Լա լիգա, 25-րդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 1-2 

Յագո Ասպաս, 47 - Ռոբերտ Լևանդովսկի, 45, 90+7 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ