Կատալոնական «Բարսելոնան» բաց մարզում է անցկացրել վերակառուցված «Կամպ Նոու» ստադիոնում: Մարզմանը հետևել է 6000 երկրպագու:
Սպասվում էր, որ առաջիկայում Իսպանիայի չեմպիոնը կվերադառնա հարազատ ստադիոն: Սկզբնական շրջանում 100 հազարից ավելի երկրպագուի համար նախատեսված ստադիոնում խաղերին կարող էր ներկա լինել առավելագույնը 30 հազար հանդիսական: ՈՒԵՖԱ-ն դեմ է այս գաղափարին. եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը կատալոնական ակումբին թույլ կտա «Կամպ Նոու» վերադառնալ 2026 թվականի գարնանը, երբ վերակառուցման բոլոր աշխատանքներն ավարտված կլինեն: Այդ ժամանակ 105 հազար երկրպագու կարող է ներկա լինել խաղերին:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


