Logo

Ֆերմինը հրաժարվել է «Բարսելոնայից» հեռանալուց՝ չնայած ակումբի ցանկությանը

15:42 / 02.09.2025Ֆուտբոլ
null

Կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը հրաժարվել է «Բարսելոնայից» հեռանալուց, հայտնում է SPORT-ը:

Կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով ցանկացել է վաճառել Ֆերմինի տրանսֆերային իրավունքը, իսկ կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է եղել Լոնդոնի «Չելսին»: 

22-ամյա իսպանացին մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը վերջնաժամկետ էր ստացել «Կապտանռնագույնների» ղեկավարության կողմից, սակայն որոշումը չի փոխել: Իսպանիայի ազգային հավաքականում 2 հանդիպման մասնակցած Ֆերմին Լոպեսը «Բարսելոնայում» անցկացրել է 90 խաղ և խփել 19 գոլ:

Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի 3 խաղերից 1-ում կիսապաշտպանը եղել է մեկնարկային կազմում, ևս 1-ում դուրս է եկել փոխարինման: 

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ