«Բարսելոնան» ցանկանում է գնել «Վալենսիայի» եզրային հարձակվող Ֆերան Տորեսին, գրում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո, սակայն կատալոնական ակումբը մտադիր է բանակցել «Վալենսիայի» հետ ու գնել ֆուտբոլիստին 35 միլիոն եվրոյով, քանի որ Տորեսի պայմանագրի ժամկետը «չղջիկների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, ու մեկ տարի անց նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով՝ անվճար:
Ընթացիկ մրցաշրջանում Տորեսն անցկացրած 25 խաղում խփել է 4 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում:

