«Բարսելոնան» ցանկանում է դեկտեմբերին ընկերական հանդիպում անցկացնել Պերուում, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ակնկալվում է, որ այդ խաղից ակումբը կստանա 7-8 միլիոն եվրո շահույթ: «Բարսելոնան» ավելի վաղ մտադիր էր «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի խաղն անցկացնել Մայամիում, սակայն բազմաթիվ դժգոհություններից հետո պաշտոնապես հաստատված որոշումը փոխվեց:
Պերուում նախատեսված խաղում կատալոնական ակումբի մրցակցի անունը դեռ հայտնի չէ:
Դրանից բացի, տեղեկություններ կան, որ «Բարսելոնան» մտադիր է «Աթլետիկոյին» առաջարկել ընկերական խաղ անցկացնել Հարավային Ամերիկայում:


