Logo

The Times. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում պատժամիջոցների կենթարկվի

10:26 / 04.06.2025• Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, գրում է The Times-ը:

Կատալոնական ակումբը երկրորդ տարին անընդմեջ խախտում է ՈՒԵՖԱ-ի ֆինանսական արդար խաղի կանոններն ու որոշ նորմեր (օրինակ՝ սխալ զեկուցելով ֆինանսական հաշվետվությունները): Պատիժը կարող է ներառել ֆուտբոլիստների հայտավորման սահմանափակում կամ Լիգայի փուլում միավորների հանում: 

«Չելսին» ու «Ասթոն Վիլան» նույնպես կատարել են խախտումներ, բայց նրանց պատիժը համեմատաբար մեղմ կլինի՝ հաշվի առնելով, որ անգլիական ակումբներն առաջին անգամ են բախվում նման խնդրի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ