Կատալոնական «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում գրանցել նոր մարզչական շտաբը, հայտնում է Marca-ն:
Ակումբին չի հաջողվում շտկել աշխատավարձերի հայտարարագրեի հետ կապված խնդիրը: «Բարսայի» ղեկավարները կամ պետք է թեթևացնեն ֆինանսական ծանրաբեռնվածությունը, կամ միջոցներ վաստակեն:
Նույնիսկ նախորդ մրցաշրջանին մասնակցած ֆուտբոլիստներից շատերը դեռ չեն գրանցվել նոր մրցաշրջանի համար:
Հիշեցնենք, որ 59-ամյա գերմանացի մասնագետ Հանսի Ֆլիկն օրեր առաջ կապտանռնագույնների հետ պայմանագիր էր կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: