Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» դադարեցրել է բանակցությունները ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի հետ, հայտնում է Diario Sport-ը:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ հաշվի առնելով ֆինանսական վիճակը՝ չի կարող բարելավված պայմաններով համաձայնագիր առաջարկել 25-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2017 թվականի օգոստոսից: Նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին կատալոնական թիմի կազմում 28 խաղում խփել է 8 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: