Logo

«Բարսան» ցանկանում է ձեռք բերել Լեաուին

12:59 / 27.02.2025• Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է իտալական «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուի ծառայություններով, հայտնում է հանրահայտ ինսայդեր Նիկոլո Սկիրան:

«Առայժմ պաշտոնական բանակցությունների և առաջարկների մասին խոսք չկա, բայց «Կապտանռնագույնները» ֆուտբոլիստի վերաբերյալ տեղեկություն են խնդրել ակումբից»,- գրել է Սկիրան:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Նասրը» 70-85 միլիոն եվրո էր առաջարկել պորտուգալացու համար, սակայն «Ռոսոներիի» կողմից մերժում էր ստացել:

25-ամյա Լեաուն ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել է 5 գոլ, կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ