Logo

«Բարսելոնան» երեք օրում պետք է արձագանքի իր դեմ բողոքին

19:55 / 31.03.2025• Ֆուտբոլ
null

«Օսասունան» կատալոնական «Բարսելոնայի» դեմ բողոք է ներկայացրել Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտե, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ակումբի բողոքում նշված է, որ «Բարսելոնան» խախտել է ՖԻՖԱ-ի կանոնը` «Օսասունայի» դեմ մարտի 28-ին կայացած Լա լիգայի մրցավեճում խաղադաշտ դուրս բերելով բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսին: ՖԻՖԱ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածով` եթե ֆուտբոլիստը հրավիրվում է ազգային հավաքական, բայց հետո դուրս է մնում հայտացուցակից, ապա ակումբ վերադառնալուց հետո նա 5-օրյա ժամկետում չի կարող հանդիպման մասնակցել:

«Բարսելոնան» պետք է երեք օրում պատասխանի այս բողոքին: Այնուամենայնիվ, 5-օրյա ժամկետը կիրառվում է միայն այն դեպքում, երբ տվյալ ֆուտբոլիստին ակումբը թույլ չի տալիս միանալ իր հավաքականին կամ խաղացողն է հրաժարվում ազգային թիմի ճամբար մեկնելուց:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն նշել էր, որ Մարտինեսը վնասվածքի պատճառով չի միացել ազգային հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ