Logo

«Բարսելոնան» երկրպագուների հետ կապն ամրապնդելու միջոց է գտել

10:05 / 09.01.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» որոշում է կայացրել աճուրդի հանել հին «Կամպ Նոու» ստադիոնի իրերը, հայտնում է beIN SPORTS-ը:

Վաճառվող թանկարժեք իրերի ցուցակում են հայտնվել ինչպես ակումբի լեգենդների, այնպես էլ գործող ֆուտբոլիստների անվանական պահարանները:

Ամենաթանկարժեքը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի պահարանն է, որը գնահատվում է 350 հազար դոլար:

Երկրորդ տեղում լեգենդար Դիեգո Մարադոնայի պահարանն է (200 հազար դոլար): Թանկարժեք եռյակը եզրափակում է Ռոնալդինյոն, որի պահարանի արժեքը գնահատվում է 100 հազար դոլար:

Աճուրդի միջոցով իսպանական գրանդը նպատակ ունի ոչ միայն գումար վաստակելու, այլ նաև երկրպագուներին հաղորդակից դարձնելու ակումբի հարուստ պատմությանը:

Աճուրդը կկայանա հունվարի 23-ից փետրվարի 13-ը: Հավաքածուի ցուցակում են հայտնվել նաև անկյունային դրոշակներ, կնիքներ և խոտածածկի կտորներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա