Logo

«Բարսելոնան» և Uber-ը պայմանագիր են ստորագրել

21:22 / 22.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բարսելոնան» և Uber-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ Համագործակցության շրջանակում «Կամպ Նոու» ստադիոնում կտեղադրվեն Uber-ի և Uber Eats-ի գովազդային վահանակներ։

Դրանից բացի, «Բարսելոնայի» գույներով կթողարկվի CUPRA Tavascan մակնիշի 30 էլեկտրոմոբիլ, որոնք հնարավոր կլինեն պատվիրել միայն Uber-ի հավելվածում։

Mundo Deportivo-ն գրում է, որ «Բլաուգրանան» այդ համագործակցությունից ամեն տարի կվաստակի 1 միլիոն եվրո։

Uber-ն ամերիկյան ընկերություն է, որը մատուցում է տաքսի, բեռնափոխադրումների և սննդի առաքման ծառայություններ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ