Logo

«Բարսելոնան» Ֆերան Տորեսին համարում է անձեռնմխելի

18:00 / 11.02.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» չի պատրաստվում վաճառել իսպանացի վինգեր Ֆերան Տորեսի տրանսֆերային իրավունքը:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ կատալոնական ակումբին դուր են գալիս 23-ամյա ֆուտբոլիստի գոլային հոտառությունը և բազմակողմանիությունը, ինչը նրան հնարավորություն է տալիս հանդես գալու հարձակման բոլոր դիրքերում:

Դրանից բացի, «Բարսելոնայի» ղեկավարությունը բարձր է գնահատում Տորեսի չեմպիոնական բնավորությունը և նրան անձեռնմխելի ֆուտբոլիստ է համարում:

Իսպանացին 2023/24 մրցաշրջանում 32 խաղում խփել է 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ