Logo

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ

16:50 / 08.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկել թիմի դարպասապահ Վոյցեխ Շչեսնիին, հայտնում է Sport-ը:

Կատալոնական ակումբն ու 34-ամյա դարպասապահը կերկարաձգեն պայմանագրի ժամկետն այս մրցաշրջանի ավարտից հետո:

Շչեսնին պատրաստ է ևս մեկ տարի մնալ «Բարսելոնայում»՝ չնայած այն հանգամանքին, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենի՝ վնասվածքից ապաքինվելուց հետո հավանաբար կմնա պահեստայինների նստարանին:

Լեհ դարպասապահի ընտանիքը հարմարվել է Իսպանիայի կենսակերպին և ցանկանում է մնալ Պիրենեյան թերակղզում:

Կարևոր է նաև Ռոբերտ Լևանդովսկիի՝ թիմում լինելու հանգամանքը, քանի որ Շչեսնին ու Լևանդովսկին ոչ միայն հայրենակիցներ են, այլ նաև ընկերներ:

Շչեսնին «Բարսելոնային» միացել է հոկտեմբերին՝ կարիերան ավարտելու որոշումից ամիսներ անց վերադառնալով ֆուտբոլ:

Ֆլիկի ու Պենյայի միջև խոսակցությունը կոնֆլիկտային ավարտ է ունեցել

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ