Իսպանիայի առաջնության 17-րդ տուրից հետաձգված խաղում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվեց «Բետիսին» և հաղթեց 2-1 հաշվով:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում գոլի հեղինակ դարձան բրազիլացի վինգեր Ռաֆինյան և լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Վերջնամասում խաղի հաշիվը կրճատվեց «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի ինքնագոլի շնորհիվ։
Երկխաղյա որակազրկումից հետո խաղադաշտ վերադարձած 34-ամյա Լևանդովսկին 14-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
«Բարսելոնան» 19 խաղից հետո 50 միավորով ամրապնդվեց առաջին տեղում և 8 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Բետիսը» 19 խաղից հետո 31 միավորով 6-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 17-րդ տուր
«Բետիս» - «Բարսելոնա»՝ 1-2 (տեսանյութ)
Ժյուլ Կունդե, 85 (ինքնագոլ) - Ռաֆինյա, 65, Ռոբերտ Լևանդովսկի, 80
Հեռացում՝ Վիլյամ Կարվալյու, 90+5 («Բետիս»)


