Կատալոնական «Բարսելոնան» իր պատմության մեջ 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում:
🏆 LA LIGA CHAMPIONS! 🏆 pic.twitter.com/H0L5d4wiAm
— FC Barcelona (@FCBarcelona) May 15, 2025
OUR STYLE,
— FC Barcelona (@FCBarcelona) May 15, 2025
OUR LEGACY. 💙❤️ pic.twitter.com/J74LZDwKnk
Լա լիգայի 36-րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»:
Տպավորիչ գոլ խփեց և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին ասիստ կատարեց իսպանացի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը:
«Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի դարձավ հետապնդող Մադրիդի «Ռեալի» համար:
«Բարսելոնան» Ֆլիկի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում նվաճել է նաև Իսպանիայի Սուպերգավաթն ու Արքայական գավաթը` եզրափակիչներում հաղթելով «Ռեալին»:
Իսպանիայի Լա լիգա, 36-րդ տուր
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»` 0-2
Լամին Յամալ, 53, Ֆերմին Լոպես, 90+5
Հեռացում` Լեանդրո Կաբրերա, 80 («Էսպանյոլ»)