Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրում կայացած կատալոնական դերբիում առաջատար «Բարսելոնան» 1-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ժիրոնայի» նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը 61-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին, որը 26-րդ րոպեին փոխարինել էր վնասվածք ստացած, ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեին:
Իսպանիայի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը 100-րդ հանդիպումն անցկացրեց կատալոնական ակումբի կազմում:
Որակազրկման պատճառով խաղին չմասնակցեցին «Բարսելոնայի» հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկին, որը 13 գոլով մրցաշարի գլխավոր ռմբարկուն է, և Ֆերան Տորեսը:
18 խաղից հետո «Բարսելոնան» 47 միավորով առաջատարն է և երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին» գերազանցում է 6 միավորով, սակայն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 1 խաղ պակաս է անցկացրել:
Իսպանիայի Լա լիգա, 19-րդ տուր
«Ժիրոնա» - «Բարսելոնա»՝ 0-1 (տեսանյութ)
Պեդրի, 61
Խաղային օրվա մյուս արդյունքները՝
«Ալմերիա» - «Էսպանյոլ»՝ 3-1 (տեսանյութ)
«Կադիս» - «Մալյորկա»՝ 2-0 (տեսանյութ)


