Բարսելոնայի վճռաբեկ դատարանը բացառել է Խոսե Մարիա Նեգրեյրայի գործով «Բարսելոնային» ուղղված մեղադրանքները:
Դատարանը պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ համաձայն է հակակոռուպցիոն դատարանի եզրակացության հետ, ըստ որի մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահին փոխանցած գումարները կոռուպցիոն նպատակ չեն ունեցել, քանզի Նեգրեյրան մրցավարների հետ անմիջական կապ չի ունեցել:
«Բարսելոնան» նույնպես հայտարարություն է տարածել, որում գոհունակություն է հայտնել դատարանի որոշումից և հույս հայտնել, որ շուտով ակումբի անմեղությունը կհաստատվի:
Հիշեցնենք, որ 2001-2018 թվականների ընթացքում կատալոնական ակումբը 7,7 միլիոն եվրո է փոխանցել Նեգրեյրայի որդու ընկերությանը մրցավարական խորհրդատվության համար: