Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Օլիմպիական» ստադիոնում ընդունեց «Կադիսին» ու հաղթեց 2-0 հաշվով:
Խաղի ընթացքում Իսպանիայի նորընծա չեմպիոնն ունեցավ մի քանի իրական գոլային պահեր, սակայն հաշիվը բացեց միայն 82-րդ րոպեին։ «Կադիսին» մի քանի անգամ գոլից փրկած արգենտինացի դարպասապահ Հերեմիաս Լեդեսմայի դարպասը գրավեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին, որը եզրափակեց կատալոնական ակումբի նորեկ Իլկայ Գյունդողանի տպավորիչ փոխանցումը:
Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման մտած իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։
«Բարսելոնայի» մեկնարկային կազմում էր 16-ամյա իսպանացի վինգեր Լամին Յամալը, որն ակումբի պատմության մեջ պաշտոնական խաղում մեկնարկային կազմում խաղացած ամենաերիտասարդ (16 տարեկան 38 օրական) խաղացողն է:
Լա լիգա, 2-րդ տուր
«Բարսելոնա» - «Կադիս»՝ 2-0 (տեսանյութ)
Պեդրի, 82, Ֆերան Տորես, 90+4


