Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տեղափոխության մասին:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա Իսպանիայի չեմպիոնի կազմում: Մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական գրանդն իրավունք կունենա ձեռք բերելու անգլիացու տրանսֆերային իրավունքը:
27-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես կգա «14» համարով:
Ռեշֆորդը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր անգլիական «Ասթոն Վիլայում»:


