Logo

«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու ամսաթիվը

12:33 / 25.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»:

Կատալոնական ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: 

«Բարսելոնան» ավելի քան 2 տարի չի խաղացել իր տնային ստադիոն «Կամպ Նոուում» նորոգման աշխատանքների պատճառով: Առաջիկայում՝ դադարների ժամանակ, աշխատանքները կշարունակվեն:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ