«Բարսելոնայի» նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն աջ ոտքի արտաքին խցանող մկանի վնասվածք ունի, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Դե Յոնգը վնասվածք էր ստացել Նիդերլանդների հավաքականի կազմում և երկու օր առաջ վերադարձել էր Բարսելոնա:
Ակումբը չի հայտնել Դե Յոնգի ապաքինման ժամկետը: Ամենայն հավանականությամբ, կիսապաշտպանը բաց կթողնի «Վալենսիայի» դեմ Լա լիգայի առաջիկա տուրի խաղը:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


