Logo

«Բարսելոնան» հերքել է, որ Չավին Արսեն Զախարյանին հրավիրել է կատալոնական ակումբ

12:31 / 21.08.2023• Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հերքել է լուրերը, որ Մոսկվայի «Դինամոյից» իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխված Արսեն Զախարյանի տրանսֆերը կատալոնական ակումբ ձախողվել է։ Օրերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին հրավիրում է իր թիմ։ Ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում Իսպանիայի չեմպիոնը ցանկացել է ձեռք բերել 20-ամյա ֆուտբոլիստին, սակայն գործարքը չի կայացել ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով։

«Դա ուղերձ էր, որում ֆուտբոլիստին առաջարկվում էր մեկնել Բարսելոնա ու դիտել թիմի մարզումը, ոչ ավելին»,- ասել է «Բարսելոնայի» մամուլի ծառայության ներկայացուցիչ Չեմի Տերեսը, հաղորդում է Sport24-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Արսեն Զախարյանը 6 տարվա պայմանագիր էր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ, տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո։ Պայմանագրում նշված է 75 միլիոն եվրո հրաժարագին։

Զախարյանը «Դինամոյի» սան է, 2021 թվականից խաղում էր մոսկովյան ակումբի գլխավոր թիմում, որի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ