Logo

«Բարսելոնան» հույս ունի գրանցել Գավիի նոր պայմանագիրը

13:35 / 27.01.2023ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է իսպանացի կիսապաշտպան Գավիի նոր պայմանագիրը գրանցել մինչև այս ամսվա ավարտը:

Նախորդ տարվա սեպտեմբերին «Բարսելոնան» հայտարարել էր Գավիի պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու մասին, նոր համաձայնագրի պայմաններով 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը պետք է բարձրանար։

Դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ կատալոնացիներն ուռճացված աշխատավարձի պատճառով չեն կարողացել իսպանացու նոր պայմանագիրը հաստատել և նրան ընդգրկել գլխավոր թիմում։ Հունվարին Լա լիգան ակումբին հայտնել է, որ կիսապաշտպանը դեռևս չի կարող գրանցվել որպես հիմնական թիմի խաղացող, քանի որ նրա նոր պայմանագիրը չի համապատասխանում տնտեսական պահանջներին:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ակումբը Լա լիգայի պատասխանը վերջնական և անվերապահ մերժում չի համարում։ «Բարսելոնան» վստահ է, որ կկարողանա Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը հաստատել մինչև հունվարի 31-ը, երբ կփակվի ձմեռային տրանսֆերային պատուհանը: 

Հիշեցնենք, որ Գավին 2021 թվականի հուլիսից է խաղում «Բարսելոնայի» գլխավոր թիմում: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում մասնակցել է 27 հանդիպման, դարձել մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ