Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին կերկարաձգի պայմանագրի ժամկետը ակումբի հետ, հայտնում է El Chiringuito-ն:
18-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Կողմերը գործարքի մասին կհայտարարեն առաջիկա ժամերի ընթացքում:
Պաու Կուբարսին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայում» 23 խաղում կատարել է 3 ասիստ:


