Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար կատալոնական «Բարսելոնան» տանը 3-0 հաշվով առավելության հասավ «Սևիլիայի» նկատմամբ:
Տանտերերը բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում. 58-րդ րոպեին հաշիվը բացեց իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան: 12 րոպե անց «Բարսելոնայի» առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Գավին: 79-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց բրազիլացի վինգեր Ռաֆինյան:
20 խաղից տուրից հետո «Բարսելոնան» 53 միավորով առաջատարն է և երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին» գերազանցում է 8 միավորով: «Արքայական ակումբը» փետրվարի 5-ին անակնկալ պարտություն էր կրել «Մալյորկայից»։ «Սևիլիան» 21 միավորով 16-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Բարսելոնա» - «Սևիլիա»՝ 3-0 (տեսանյութ)
Ժորդի Ալբա, 58, Գավի, 70, Ռաֆինյա, 79


