Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է թիմում պահել իսպանացի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյին: Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Իսպանիայի գործող չեմպիոնի ղեկավարությունը թիմի ավագի հետ բանակցություններ կսկսի պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ:
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին: Ռոբերտոյի գործող պայմանագրում կետ կա, ըստ որի, մեկ տարով ավտոմատ կարող է երկարաձգվել դրա ժամկետը:
Հաղորդվում է, որ Ռոբերտոյի աշխատավարձը նույնը կմնա: Իսպանացին 2006 թվականից «Բարսելոնայի» համակարգում է, կատալոնական գրանդի գլխավոր թիմում է խաղում 2013 թվականի հուլիսից:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:


