Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն հաջորդ ամառ կարող է կատալոնական «Բարսելոնայում» փոխարինել Սերխիո Բուսկետսին, հայտնում է Relevo-ն:
Իսպանացի կիսապաշտպանը ցանկանում է հաջորդ տարի կարիերան շարունակել ՄԼՍ-ում, իսկ Կանտեն նոր պայմանագրի հարցում համաձայնության չի հասել անգլիական ակումբի հետ:
31-ամյա Կանտեն «Չելսիում» խաղում է 2016 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2 խաղի, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
Ֆրանսիացին այս պահին վերականգնվում է վնասվածքից և բաց կթողնի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը:


