Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարը մոտենում է ավարտին: Հարավամերիկյան գոտու որակավորման ելքը կարող է լրջորեն ազդել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպման վրա: Այս խաղը նախատեսված է նոյեմբերի 5-ին:
Լատինամերիկյան ֆուտբոլի առաջատարներից Արգենտինան և Ուրուգվայը լրջորեն բարդացրել են իր գործերը և կարող են անցկացնել անցումային հանդիպումներ Նոր Զելանդիայի հետ: Եթե Արգենտինան լինի զելանդացիների հետ խաղի մրցակիցը, որը կկայանա նոյեմբերի 6-ին, ապա «Սևիլիայի» հետ հանդիպումը բաց կթողնեն Լեո Մեսին ու Խավիեր Մասկերանոն: Իսկ եթե ԱԱ 2018-ի ուղեգրի համար անցումային խաղերում պայքարի Ուրուգվայը, անդալուսական թիմի հետ կենտրոնական խաղին չի մասնակցի Լուիս Սուարեսը:

