«Նյուքասլի» ֆուտբոլիստ Էնթոնի Գորդոնը խոսել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի հանդիպման (1-2) մասին, տեղեկացնում է CBS Sports Golazo-ն։
««Բարսելոնան» լավագույն թիմն է, որին հանդիպել եմ։ Մենք սովոր չէինք այնպիսի թիմի դեմ խաղալուն, որը նման ձևով գնդակ է պահում․ այս հանդիպումը դաս էր մեզ համար»,- ասել է Գորդոնը։
Էնթոնի Գորդոնը 2025/26 մրցաշրջանում 3 խաղում խփել է 1 գոլ։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


