Logo

«Բարսելոնան» Մբապեի տրանսֆերի համար չի պայքարի 2 պատճառով

00:05 / 25.07.2023Ֆուտբոլ
Բարսելոնա-Մբապե

Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնան» չի պայքարի ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, հայտնում է Mundo Deportivo-ն: 

Կատալոնական ակումբում կարծում են, որ 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերային արժեքը բավական բարձր է՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական խնդիրները, և նա վատ ազդեցություն է թողնում թիմի վրա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը տրանսֆերի է հանել 2018թ․ աշխարհի չեմպիոնին:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 41 հանդիպման, խփել 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 180 միլիոն եվրո է գնահատում ֆրանսիացու տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ