«Բարսելոնան» շարունակում է կրճատել նոր գլխավոր մարզչի թեկնածուների ցանկը: Կատալոնական ակումբն այժմ ընտրություն է կատարում երեք մարզիչների միջև, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն:
3 մարզիչներից մեկն իսպանացի է, իսկ մյուս երկուսը՝ իտալացի և գերմանացի: Ռոմերոյի տեղեկությամբ՝ այդ մասնագետներն են Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն, անգլիական «Բրայթոնի» մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին և «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ ամռանը հեռանալու է թիմից:


