«Բարսելոնայի» բասկետբոլի թիմը Ժոան Պենյառոային հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
56-ամյա մասնագետը կատալոնական ակումբը մարզում էր 2024 թվականից։ «Բլաուգրանայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա օգնական Օսկար Օռելյանան։
«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանի 15 խաղում միայն 7 հաղթանակ է տարել, կրել 8 պարտություն։


