Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է շարունակել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ:
Marca-ի հաղորդմամբ՝ Լա լիգայի առաջատարն իսպանացի մասնագետին կառաջարկի երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Չավին պատրաստ է շարունակել աշխատանքը «Բարսելոնայում», նրա գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2024 թվականի հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանը 2021 թվականի նոյեմբերի 6-ից է գլխավորում կատալոնական ակումբը: Իսպանիայի ընթացիկ առաջնության 25 խաղից հետո «Բարսելոնան» 65 միավորով առաջատարն է և 9 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: