Logo

«Բարսելոնան» նորից 4 գոլ խփեց «Աթլետիկոյին» ու ֆանտաստիկ քամբեք արեց

02:05 / 17.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։

«Ռոխիբլանկոսին» 45-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Խուլիան Ալվարեսը, իսկ 70-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց փոխարինման մտած Ալեքսանդր Սյոռլոթը։

Թվում էր, թե Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը կհաղթի, սակայն «Բլաուգրանան» ֆանտաստիկ քամբեք արեց։ Կատալոնական թիմը նախ՝ Ռոբերտ Լևանդովսկիի ու Ֆերան Տոռեսի ջանքերով շատ արագ հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո՝ ավելացված երկրորդ րոպեին Լամին Յամալի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց։ Հանդիպման վերջակետն ավելացված 8-րդ րոպեին դրեց Տոռեսը, որը դուբլ գրանցեց։

«Բարսելոնան» 60 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Աթլետիկոն» 56 միավորով երրորդ տեղում է։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն «Աթլետիկոյի» դեմ երկրորդ խաղում անընդմեջ 4 գոլ խփեց. Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն ավարտվել էր գերարդյունավետ ոչ-ոքիով` 4-4։

Իսպանիայի Լա Լիգա, 28-րդ տուր

«Աթլետիկո» - «Բարսելոնա»` 2-4 

Խուլիան Ալվարես, 45, Ալեքսանդր Սյոռլոթ, 70 - Ռոբերտ Լևանդովսկի, 72, Ֆերան Տոռես, 78, 90+8, Լամին Յամալ, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ