Logo

«Բարսելոնան» պատասխանել է Ֆիրմինոյին

11:19 / 25.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված չէ անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի ծառայություններով, հայտնում է Marca-ն:

31-ամյա ֆուտբոլիստը, որն ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ, կատալոնական ակումբին առաջարկել է պայմանագիր կնքել իր հետ, սակայն մերժում է ստացել:  

«Բարսելոնան» ցանկանություն չունի նոր հարձակվող ձեռք բերելու և գտնում է, որ առջևի գիծը պետք է ուժեղացնել՝ միայն վինգերներ հրավիրելով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Չելսիի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է վերադառնալ կատալոնական թիմ:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Ռոբերտո Ֆիրմինոն «Լիվերպուլի» կազմում 33 խաղում խփել է 11 գոլ ու կատարել 5 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ