Logo

«Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել Ֆատիից մեկ պայմանով

10:29 / 07.02.2023ՍՊՈՐՏ
Անսու Ֆատի-Բարսելոնա

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անսու Ֆատին կարող է հեռանալ կատալոնական «Բարսելոնայից», հայտնում է Diario Sport-ը:

Ակումբի ղեկավարությունը հայտնել է, որ պատրաստ է դիտարկել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի վաճառքը, եթե լինի «աստղաբաշխական» առաջարկ: Ֆատիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Միևնույն ժամանակ, կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին վստահ է, որ ֆուտբոլիստին կհաջողվի վերականգնել նախկին մարզավիճակը վնասվածքից հետո:

Ընթացիկ մրցաշրջանում Անսու Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 31 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 3 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ