Logo

«Բարսելոնան» պատրաստ է հրաժեշտ տալ երկու ֆուտբոլիստի

21:02 / 10.02.2023ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով պատրաստ է հրաժեշտ տալ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսին և բրազիլացի վինգեր Ռաֆինիային, հայտնում է The Athletic-ը:

22-ամյա Տորեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի հունվարին: Ընթացիկ մրցաշրջանի 25 խաղում նա խփել է 5 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում: Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը:

26-ամյա Ռաֆինիան ևս 2022 թվականից է խաղում «Բարսելոնայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը Ֆերան Տորեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո, իսկ Ռաֆինիայինը՝ 50 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ