Կատալոնական «Բարսելոնան» անձնական պայմանագիր է համաձայնեցրել Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Ինյիգո Մարտինեսի հետ, հայտնում է Relevo-ն:
31-ամյա ֆուտբոլիստը, որի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին, Իսպանիայի փոխչեմպիոնի կազմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում:
Ինյիգո Մարտինեսը «Ռեալ Սոսյեդադի» սան է, «Բիլբաո» տեղափոխվել է 2018-ին:
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին բասկյան ակումբի կազմում անցկացրած 13 խաղում գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել:


