Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» 1:0 հաշվով Մադրիդում հաղթեց «Աթլետիկոյին» և ռեկորդային 43-րդ անգամ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ: Կատալոնիայում կայացած առաջին խաղն ավարտվել էր 4:4 հաշվով:
1 օր առաջ «Ռեալը», եզրափակիչ դուրս գալով, նվազագույնի էր հասցրել կատալոնական թիմի առավելությունը, բայց այժմ այն կրկին հասավ 2-ի: Բիլբաոյի «Աթլետիկը» եզրափակիչ է հասել 40 անգամ:
«Բարսելոնան» 42 եզրափակիչներից ռեկորդային 31 անգամ դարձել է հաղթող: «Ռեալը» 40-ից հաղթել է 20-ում:


