Logo

«Բարսելոնան» շարունակեց հաղթարշավը Լա լիգայում (տեսանյութ)

01:53 / 20.02.2023Վիդեո
Բարսելոնա-Կադիս

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար կատալոնական «Բարսելոնան» «Կամ Նոու» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց «Կադիսին»՝ գրանցելով 7-րդ անընդմեջ հաղթանակը:

Տանտերերը գոլերը խփեցին առաջին խաղակեսի վերջնամասում: 43-րդ րոպեին հաշիվը բացեց իսպանացի պաշտպան Սերժի Ռոբերտոն:

3 րոպե անց «Բարսելոնայի» առավելությունը կրկնապատկեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 15 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 

22-րդ տուրից հետո իսպանացի Չավիի գլխավորած թիմը 59 միավորով առաջատարն է և 8 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: «Կադիսն» ունի 22 միավոր ու 17-րդն է:

Իսպանիայի առաջություն, 22-րդ տուր

«Բարսելոնա» - «Կադիս»՝ 2-0 (տեսանյութ)

Սերժի Ռոբերտո, 43, Ռոբերտ Լևանդովսկի, 45+1


Այլ արդյունքներ՝

«Էլչե» - «Էսպանյոլ»` 0-1 (տեսանյութ)

«Ռայո Վալյեկանո» - «Սևիլիա»՝ 1-1 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ