Logo

«Բարսելոնան» շարունակում է հետևել Ուիլյամսի շուրջ ստեղծված իրավիճակին

17:48 / 25.12.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետևել Բիլբաոյի «Աթլետիկի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է DiarioSport-ը:

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Մյունխենի «Բավարիան»:

Երիտասարդ աստղը տևական ժամանակ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն էր, սակայն ամռանը գործարքը չկայացավ:

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայում» հանգիստ են, քանի որ բասկերի առաջատարը դեռ չի որոշել, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան:

Հիշեցնենք, որ Նիկո Ուիլյամսն ընթացիկ մրցաշրջանում «Աթլետիկի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել է 2 գոլի և 5 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա