Logo

«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին ու Գվարդիոլային

11:55 / 16.01.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին շնորհավորել է ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ։

Քվեարկության արդյունքում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն առաջ էր անցել նորվեգացի Էրլինգ Հոլանդից («Մանչեսթեր Սիթի») և ֆրանսիացի Կիլիան Մբապեից (ՊՍԺ)։

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը FIFA The Best մրցանակին արժանացել էր նաև 2019 և 2022 թվականներին։

Հիշեցնենք, որ 36-ամյա Մեսին «Բարսելոնայում» խաղացել է 2003-2021 թվականներին։ 

«Բարսելոնան» սոցցանցերում շնորհավորել է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլային, որը ճանաչվել էր տարվա լավագույն մարզիչ։ Կատալոնացի մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012-ին, ինչպես նաև 1990-2001-ին խաղացել է կատալոնական ակումբում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ