Logo

Ռոմանոն նոր մանրամասներ է հայտնել «Բարսելոնայի» ու Նիկո Ուիլյամսի բանակցություններից

10:24 / 23.07.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» շարունակում է բանակցությունները Բիլբաոյի «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կատալոնական ակումբում կարծում են, որ Ուիլյամսին գրեթե համոզել են պայմանագիր կնքելու հարցում, բայց 22-ամյա ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել: «Բլաուգրանայի» ղեկավարությունը գիտի, որ գործարքի իրականացման համար համբերություն է պետք: «Բարսելոնայում» շարունակում են սպասել Ուիլյամսի վերջնական որոշմանն ու Լա լիգայի «կանաչ լույսին»: Ամեն ինչ կարող է որոշվել այս շաբաթվա ընթացքում: 

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները նույնպես հետաքրքրված են Իսպանիայի հավաքականի վինգերի ծառայություններով, բայց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը կփորձեն գնել միայն այն դեպքում, եթե «Բարսելոնան» ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրների պատճառով դուրս գա Ուիլյամսի համար պայքարից: 

Նիկո Ուիլյամսը 2023/24 մրցաշրջանում «Աթլետիկում» անցկացրել է 37 խաղ, խփել է 8 գոլ, կատարել է 16 գոլային փոխանցում: Նա մասնակցեց նաև Եվրո-2024-ին ու Իսպանիայի հավաքականի հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ուիլյամսը 6 խաղում խփեց 2 գոլ և կատարեց 1 արդյունավետ փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ