Logo

«Բարսելոնան» Տեր Շտեգենին «զրկել» է նաև խաղահամարից

16:05 / 08.08.2025Ֆուտբոլ
null

Լա լիգայի պաշտոնական կայքը թարմացրել է «Բարսելոնայի» կազմն ու մարզաշապիկի համարները: 

Ամենաուշագրավ փաստն այն է, որ կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի անվան դիմաց չկա խաղահամար: Իսպանական մամուլն այս իրողությունը պատահական չի համարում՝ այն պայմանավորելով վերջին շրջանում ակումբի և գերմանացու միջև լուրջ տարաձայնությունների հետ:

Ֆոտո՝ Լա լիգայի պաշտոնական կայք

Տեր Շտեգենը հրաժարվում է իր բժշկական հետազոտությունների արդյունքները «Բարսելոնային» տրամադրելուց, «Կապտանռնագույնների» ղեկավարությունն էլ որոշել է պատժել 33-ամյա դարպասապահին՝ նախ զրկելով նրան ավագի թևկապից, հիմա էլ՝ մարզաշապիկի համարից:

«Բարսայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին էլ հանդես կգա «5» համարի մարզաշապիկով, որը հագնում էր Ինյիգո Մարտինեսը: 34-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ալ Նասր»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ